Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները

09 Փետրվարի 2026, 11:22

Քաղաքականություն

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնում է Yeşil Iğdır Gazetesi թուրքական թերթը։

Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարը անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետում իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքներին: Նահանգապետը նշել է, որ գործընթացը, ինչպես սպասվում է, արագ կավարտվի:

Թաշոլարը հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում: