Եվրոպան փորձում է վնասել Ռուսաստանի և Անդրկովկասի համագործակցությանը. Լավրով
09 Փետրվարի 2026, 11:30
Եվրոպան բացահայտ փորձում է վնասել Ռուսաստանի Դաշնության և Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եվրոպան շարունակում է փորձել իր մոտեցումները պարտադրել Եվրասիական մայրցամաքում, փորձում է խանգարել, բացահայտ վնասել Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների, մեր և Հարավային Կովկասում մեր ընկերների միջև փոխգործակցության բնական գործընթացներին»,- ասել է դիվանագետը։