Բողոքի ակցիա Լոս Անջելեսում՝ ի աջակցություն Վեհափառի
09 Փետրվարի 2026, 12:06
Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։
Եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալները հանդիպում են պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։
«Քար են վերցրել, որ շպրտեն կաթողիկոսի վրա, էդ քարը ձեր վրա շպրտեք, դուք մեղք չե՞ք գործել, ցած նետիր քարն ու գնա ապաշխարհիր, բոլոր 10 եպիսկոպոսներին պետք է ուղարկել Խոր Վիրապի փոսը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: