Ազնավուրի «Hier Encore» հիթը հնչել է Super Bowl-ի շոուի ընթացքում
11 Փետրվարի 2026, 00:50
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում գտնվող Levi’s մարզադաշտում անցկացված Super Bowl Halftime շոուի ժամանակ պուերտոռիկացի ռեփեր, «Գրեմմի 2026» մրցանակակիր Բեդ Բաննին կատարել է «Monaco» ստեղծագործությունը, որտեղ օգտագործվել է Շառլ Ազնավուրի հանրահայտ «Hier Encore» երգի հատվածը։
«Hier Encore» («Երեկ նորից»)՝ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի ամենահայտնի հիթերից մեկն է, որը նա գրել է 1964 թվականին Ժորժ Գարվարենցի հետ համատեղ։