Եպիսկոպոսաց ժողովի անցկացման տեղն ու օրն անփոփոխ է. Տեր Եսայի
10 Փետրվարի 2026, 14:10
Եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունենալու նույն վայրում և նույն օրը։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ավելի վաղ Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։
Հարցին՝ Եպիսկոպոսաց ժողովն անցկացվելու է առանց այն եպիսկոպոսների, որոնք ԳԽ անդամ են և գտնվում են երկրից չբացակայելու արգելքի տակ, Տեր Եսային նշել է․ «Բնականաբար, իրենք չեն կարող մասնակցել»։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին ԱվստրիայիՍանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։