ԱՄՆ-ն գիտակցում է՝ չի կարող միանգամից տարածաշրջանում դառնալ գլխավոր խաղացող․ Կարոն Քոչարյան

10 Փետրվարի 2026, 20:25

Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում։

Alpha News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարոն Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե Վենսի գալն աջակցություն էր Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ իշխող վարչակազմին, նշել է․

«Կարծում եմ, այնուամենայնիվ, այն աջակցություն էր Հայաստանի Հանրապետությանը, որից, բնականաբար, կօգտվի իշխանությունը։ Պետք է նշել, որ ես չեմ լսել որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցչի կարծիք, թե Վենսի գալը վատ է, կամ եթե իրենք գան իշխանության չեղարկելու են TRIPP-ի ծրագիրը։ Եթե բոլորը համաձայն են, որ ԱՄՆ-ը կարող է լինել լրացուցիչ գործընկեր, ես չեմ կարծում, որ այդ առումով որևէ բացասական բան կա»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ «աշխարհաքաղաքական դաշտում ԱՄՆ-ն այնպիսի լուրջ և փորձառու խաղացող է, որ գիտակցում է՝ այս տարածաշրջանում նրանք միանգամից չեն կարող դառնալ առաջին խաղացող»։

Մանրամասները՝ տեսանյութում։