Ալիևը և Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

10 Փետրվարի 2026, 19:49

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:

Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այսպիսով թևակոխում են բոլորովին նոր փուլ: Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հարավային Կովկասում խաղաղության մեջ ներդրած ավանդի համար, հավելել՝ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 6 ամիս է՝ ապրում են խաղաղ պայմաններում և սկսել են առևտուրը:

Վենսն էլ նշել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 14-ին: