ՌԴ-ն հույս ունի, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի հետ գործակցությունը կշարունակվի․ Պեսկով

11 Փետրվարի 2026, 19:09

Քաղաքականություն

Մոսկվան մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան։

«Իհարկե, մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ հետագայում ևս զարգացնել մեր այդ հարաբերություններն այնպես, որ դրանք շահավետ լինեն ոչ միայն մեզ, այլև նրանց համար»,-ասել է նա։

Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ Պեսկովը նշել է, որ միության դերը ՀՀ զարգացման բարձր տեմպերի հարցում ակնհայտ է.

«Հազիվ թե որևէ մեկը վիճարկի այն դերը, որը ԵվրԱզԷՍ-ը խաղում է այդ երկրում տնտեսական զարգացման այդքան բարձր տեմպերը պահպանելու գործում։ Այդ դերն ակնհայտ է»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի հետ փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում կշարունակվի. «Հայաստանի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ ԵվրԱզԷՍ–ը։ Եվ մենք հույս ունենք, որ մեր այս փոխգործակցությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Հիմա եթերում