Գալիք ընտրությունները քաղաքական Սարդարապատ են․ Տիգրան Քոչարյան

12 Փետրվարի 2026, 20:10

Կարծիք | Քաղաքականություն

Մարդիկ, որոնք ընտրելու են, ձայն են տալու «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, առաջին հերթին իրենց ձայնը տալու են Սամվել Կարապետյանին, և համախմբումը տեղի է ունենալու նրա շուրջ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

«Բոլոր քիչ թե շատ լուրջ փորձագետներն ասում են, որ յուրաքանչյուր փոքր կուսակցություն, որը փորձելու է հավաքել կես տոկոս, 1%, 1․5%, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչպես 2021 թ-ին մոտ 20%-ը գնաց և գումարվեց Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով նրան մեծամասնություն ունենալ, նույնն էլ այս դեպքում է լինելու։ Ուղղակի, եթե չեն հասկանում, էլի կբացատրենք։ Տղաներ և աղջիկներ, այս ընտրությունները սովորական քաղաքական կարիերայի մասին չեն, այս ընտրությունները հասարակությանը հայտնի դառնալու մասին չեն, այս ընտրությունները Հայաստանի գոյության, Հայաստանի ապագա էության մասին է»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ընտրություններն, այլ կերպ ասած, ընտրական Սարդարապատ է, որտեղ, եթե պարտվենք, Հայաստանը կգնա թրքացման, կզրկվի Հայ Առաքելական եկեղեցուց և կկորցնի բոլոր այն արժանապատվության հենասյուները, որոնք ունեցել է հայ ազգն անկախության ժամանակ։

«Բոլոր մանր-մունր կուսակցություններն ու քաղաքական գործիչները պետք է միավորվեն ուժեղ դաշինքների շուրջ, իսկ ուժեղ դաշինքները մոտավորապես արդեն հայտնի են, թե որոնք են լինելու։ Հետո, երբ Հայաստանը կդառնա նորմալ ժողովրդավար հանրապետություն, որը կունենա արժանապատվություն և պետական կառույցներ, այդ ժամանակ կարելի է արդեն գնալ ընտրությունների և զբաղվել, այսպես ասենք, քաղաքական կարիերայի աճով»,- եզրափակել է Տիգրան Քոչարյանը։