Դմիտրի Պեսկովը՝ ՌԴ-ում WhatsApp-ի բացման պայմանների մասին

12 Փետրվարի 2026, 17:30

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ WhatsApp-ի լիարժեք աշխատանքի վերականգնումը երկրում հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեսենջերը հետևի ռուսական օրենսդրությանը և սկսի կառուցողական երկխոսություն իշխանությունների հետ։

«Եթե կորպորացիան շարունակի նույնքան անզիջում դիրքորոշումը և, ես կասեի, լիովին պատրաստ չլինի հարմարվել ռուսական օրենսդրությանը, ապա այդ դեպքում շանսեր չկան»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։