Փոփոխությունների սպասում կա, և այն շատ շուտով լինելու է․ «Մեր ձևով» շարժման խոսնակ

12 Փետրվարի 2026, 18:10

Քաղաքականություն

«Այո՛, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուժեղ թեկնածուն Սամվել Կարապետյանն է»,- կուսակցության պաշտոնական շնորհանդեսից հետո լրագրողներին ասել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Կարծում եմ՝ ինքներդ զգացիք դահլիճի էներգետիկան, և դրանով ամեն ինչ ասված է։ Ինչպես նշում էինք, մեր թեկնածուն հասարակության կողմից ընդունելի է լինելու, ունենալու է այդ հավանությունը։ Եվ այսօր տեսանք, որ այդ հավանությունը իսկապես կա, փոփոխությունների սպասումն իսկապես կա, և այդ փոփոխությունը շատ շուտով՝ ընդամենը 4 ամսից լինելու է»,- նշել է նա։