Վաղը Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից և կտեղափոխվի Գյումրի

15 Փետրվարի 2026, 19:41

Քաղաքականություն

Ըստ նախնական տվյալների` վաղը Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից և կտեղափոխվի Գյումրի: Այս մասին գրել է նրա եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։ Դրանից հետո Շիրակի թեմի առաջնորդը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր։