Մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց գործել եմ օրենքով. Մեսրոպ Մեսրոպյան

16 Փետրվարի 2026, 17:32

Տնտեսություն և Բիզնես

«Նման օրակարգ չկա՝ ընկերությունը հանձնել թուրքական կողմին կամ վաճառել նրանց: Դրանք օբյեկտիվ հիմք չունեցող թեզեր են, որոնք հնչում են ընդդիմախոսների կողմից: Իրականության մեջ որևէ նման նշան կամ գործընթաց գոյություն չունի»,- հրավիրված ասուլիսում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին, թե տեսականորեն կարո՞ղ է ՀԷՑ-ի կառավարումը ստանձնել թուրքական ընկերություն, արդյոք օրենսդրության հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

Այն դիտարկմանը, թե իրավաչա՞փ են ՀԷՑ-ի դեմ իրականացվող գործողություններն ու օրենսդրական փոփոխությունները, ՀԾԿՀ նախագահը նշել է․ «Մասնագիտությամբ իրավաբան չեմ, միանշանակ կդժվարանամ պատասխանել, բայց նորից պետք է ասեմ՝ իրավական բնույթի հարց եք տալիս, կդժվարանամ դա մեկնաբանել։ Ես օրենքն ընդունելուց հետո վարվել եմ այնպես, ինչպես որ պետք է վարվեի»: