2025 թ-ին Հայաստանը 15%-ով ավելացրել է բանջարեղենի և մրգերի արտահանումը
17 Փետրվարի 2026, 16:00
2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է բանջարեղենի և մրգերի արտահանումը, իսկ թարմ սառեցված ձկնամթերքի մատակարարումներն աճել են 21%-ով։
Կանխատեսումների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով կկազմի շուրջ 95 մլրդ ԱՄՆ դոլար։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևը նշել է, որ աճի միտումներ են արձանագրվում սննդամթերքի ոլորտում, ինչպես նաև տեքստիլի և կոշիկի արտադրության մեջ։