Միքայել սրբազանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ-ից
17 Փետրվարի 2026, 12:32
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ-ից։ Սրբազանին 2 անգամ վիրահատել են։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին Միքայել սրբազանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Բայց դատարանի որոշումից հետո նա եղել է հիվանդանոցում և միայն այսօր կարող է մեկնել Գյումրի` տուն։
Տեսանյութում երևում է, թե ինչ ջերմությամբ է «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժանձնակազմը հրաժեշտ տալիս սրբազանին։