Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փոքր կազմակերպությունների թիվը ՀՀ-ում կրճատվել է

17 Փետրվարի 2026, 18:45

Վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին կազմակերպությունների թիվը Հայաստանում կրճատվել է: Մասնավորապես, եթե 2024թ. դեկտեմբերի դրությամբ կազմակերպությունների թիվը 70 560-ն էր, ապա 2025թ․ դեկտեմբերի դրությամբ այդ թիվը կազմել է 65 627: 2025-ի դեկտեմբերին, 2024-ի դեկտեմբերի համեմատ կազմակերպությունների թիվը նվազել է 4933-ով:

Փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություններ է կրել կազմակերպությունների թիվն՝ ըստ աշխատողների քանակի։ Այսպես, 1-9 աշխատող ունեցող կազմակերությունները 2024 թ. դեկտեմբերին եղել են 59025, 2025թ. դեկտեմբերին՝ 53540: Այսինքն ՝ այս թվաքականով աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը կրճատվել է 5485-ով:

Ըստ աշխատողների թվաքանակի՝ մյուս կազմակերպությունների պարագայում փոփոխությունը դրական է. 10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվն ավելացել է 453-ով, 50-249 աշխատող ունեցողներինը՝ 98-ով, 250 և ավելի աշխատողներինը՝ 1-ով: Փաստացի, ընդհանուր թվի անկման պատճառն ամենափոքր կազմակերպությունների թվի կրճատումն է։ Մյուս խմբերի քանակների աճից կարելի է ենթադրել, որ եղել են փոքր կազմակերպություններ, որոնց աշխատողների թվաքանակն ավելացել է, սակայն ընդհանուր թվի նվազումը վկայում է դադարեցված գործունեության մասին։

Իհարկե, առանձին և հարակից տեղեկությունների զուգահեռ ուսումնասիրման առարկա է, թե ինչ կազմակերպություններ են փակվել, բայց արդյոք առնվազն չկա մտահոգության առիթ, որ խոսքը նաև վերաբերում է այն փոքր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք պարզապես չեն կարողացել դիմակայել հարկային փոփոխություններին: Բավական հետաքրքիր է, որ 2024թ. դրությամբ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 2023թ. դեկտեմբերի համեմատ ավելացել է։ Նույն կերպ՝ 2023 թ. դեկտեմբերի ցուցանիշը բարձր է եղել 2022 թ-ից։ Այսինքն՝ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը կրճատվել է հենց 2025թ-ին, երբ ուժի մեջ են մտել հարկային փոփոխություններն, այդ թվում՝ շրջանառության հարկի ավելացումը: Այս հանգամանքն, առնվազն շրջանցել պետք չէ:

Կա նաև զուգահեռ վիճակագրություն՝ աշխատողների թվաքանակի վերաբերյալ տվյալները, որոնք վկայում են՝ նույն 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը թեև կրճատվել է, սակայն աշխատողների քանակն ավելացել է։

Սա առաջին հայացքից կարող է հակասական թվալ, բայց խնդիրը նրանում է, որ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունները որոշվում են աշխատողների քանակի որոշակի միջակայքով: Այդ կատեգորիայի կազմակերպությունների թիվը կարող է կրճատվել, բայց փոխարենը կարող է աճել աշխատողների միջին թվաքանակը։ Այսինքն՝ եթե նախկինում գերակշռում էին միջինում 2 աշխատող ունեցող կազմակերպությունները, ապա այժմ, օրինակ, ավելի շատ են 7 աշխատող ունեցողները։ Այդ դեպքում ստացվում է, որ աշխատողների միջին թվաքանակն ավելացել է, ինչի հետևանքով ձևավորվել է հակասական թվացող պատկեր։ Այնուամենայնիվ, կազմակերպությունների ընդհանուր թվի նվազումը պահանջում է լուրջ ուշադրություն։