Ժողովրդին արմատական այլընտրանք ենք առաջարկելու. «Հայաքվեն» ընտրություններին կմասնակցի
18 Փետրվարի 2026, 12:50
«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի ներկայացման շնորհանդեսի ժամանակ «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ներկայացրել է ընտրություններին մասնակցության ձևաչափն ու նշել ընդդիմադիր դաշտում ուժերի միավորման անհրաժեշտությունը:
Նա հայտարարել է, որ ժողովրդին արմատական այլընտրանք են առաջարկելու, որը կտարբերվի գործող քաղաքական կուրսից և երկիրը դուրս կբերի ճգնաժամից։
«Մենք մեր ուժերը պետք է համադրենք մեր գաղափարակից այլ ուժերի հետ: Պետք է միասնական ճակատով հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում և կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»,-ասել է Չալաբյանը: