Երևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. Զախարովա

18 Փետրվարի 2026, 17:30

Քաղաքականություն

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայկական երկաթուղին արդեն ավելի քան 20 տարի գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարման ներքո, և այդ ընթացքում ռուսական ընկերությունը կայուն կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները:

«Հավանաբար, Երևանում մոռացել են այդ մասին։ Ռուսաստանը զգալի միջոցներ ու ներդրումներ է ներդնում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, նույնպես պետք է հաշվի առնեին նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են արտահայտվել այս թեմայով»,-ասել է Զախարովան: