ԱՄՆ-Իրան լարվածությունը կարող է վերածվել կարճաժամկետ ռազմական գործողությունների․ Սուրեն Սարգսյան

24 Փետրվարի 2026, 13:35

Հայեր

ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում առայժմ չի արձանագրվում կողմերի դիրքորոշումների մերձեցում, և տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բանակցությունների միջոցով խնդիրների լուծման հույսը միշտ կա, սակայն ներկայիս հայտարարություններն ու ազդակները չեն վկայում առաջընթացի մասին։

«Միացյալ Նահանգներից և Իրանից հնչող մեսիջները ցույց են տալիս, որ կողմերը դեռևս չեն կարողանում մոտեցնել իրենց դիրքորոշումները, ինչի հետևանքով բանակցությունները գործնական արդյունքի չեն հանգեցնում և երկար շարունակվել չեն կարող»,- նկատել է ամերիկագետը:

Սարգսյանը նաև ուշադրություն է հրավիրել Պարսից ծոցում և Իրանի հարակից երկրներում ամերիկյան ռազմական ակտիվության վրա՝ նշելով, որ դա մեծացնում է ուժային սցենարի հավանականությունը։

«Ռազմական գործողությունների մեկնարկի հավանականությունը գնահատում եմ շուրջ 50 տոկոս, սակայն հնարավոր զարգացումները, հավանաբար, չեն վերածվի լայնածավալ պատերազմի»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում