Աղետը պահանջում է անհապաղ գործողություն. Հենրիխ Մխիթարյանը` Արցախի շրջափակման մասին

06 Օգոստոսի 2023, 00:00

Հայեր

Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում աջակցել է 8 ամիս արգելափակված Արցախին և կողմ է արտահայտվել Լաչինի միջանցքի շուտափույթ բացմանը:

«Ավելի քան 30 հազար երեխա և նրանց ընտանիքները գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին, զրկված են կենսական նշանակության դեղերից, պարենամթերքից և առաջին անհրաժեշտության առարկաներից:

Աղետը պահանջում է անհապաղ գործողություն: Պետք է վերջ դնել պատերազմին, որպեսզի երեխաները սկսեն բուժվել և ապաքինվել»,- գրել է ֆուտբոլիստը: