Ադրբեջանը չի մասնակցի ՀՀ-ում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Ջեյհուն Բայրամով
26 Փետրվարի 2026, 10:30
Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի մասնակցությունը տարբեր մակարդակներով նախատեսված չէ: Այս մասին ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նախարարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկում և օրացույցում նման այց նախատեսված չէ։