Թոշակների բարձրացումը վախից էր, ոչ թե տնտեսական աճից․ Մենուա Սողոմոնյան

26 Փետրվարի 2026, 12:57

Քաղաքականություն

Սա շատ կարևոր հաղթանակ ու արձանագրում է, քանի որ այդ 10 հազար դրամ թոշակը ոչ թե տրվել է տնտեսական աճի գործոնը հաշվի առնելով, ոչ թե տրվել է գնաճը զսպելու նկատառումով, այլ՝ վախից ելնելով։ Այս մասին կառավարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ թոշակները բարձրացնելու մասին հայտարարությանը։

«Վախն է հիմնական գործոնը այս շենքում նստածների համար, որ գնացել են այդ կարևոր քայլին։ Վախը՝ մեր 500 հազար քաղաքացիների հիասթափությունից, վախը, որ նրանք այլևս չեն վստահում իշխանություններին և առաջիկա ընտրություններում իրենց ձայն չեն տա։ Այսպիսով, այս քայլն իրենց համար դարձել է նախընտրական փրկօղակ։ Մեր տատիկ-պապիկների խնդիրներն իրենց համար փրկօղակ են ուզում դարձնել, բայց ոչ թե այդ խնդիրներին համակարգային լուծում են ուզում տալ, այլ պարզապես ընտրություններից առաջ ինչ-որ բան անել, որ իրենց շնորհակալ լինեն»,- ասել է Սողոմոնյանը։

Սակայն, ըստ նրա, թոշակառուները չպետք է շնորհակալ լինեն այդ 10 000 կամ 5000 դրամի համար, որովհետև դրանք ՀՀ քաղաքացիների գումարներն են։

«Երկրորդ, ձեզ տալիս են 10000 հազար դրամ, բայց ուզենալով, իրենց մսից կտրելով։ Մինչդեռ այս շենքում նստածները ստանում են միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ միայն դեկտեմբերին յուրաքանչյուր պաշտոնյա ստացել է աշխատավարձ, 13-րդ աշխատավարձ և պարգևավճար, որոնք միջինում կազմել են մոտ 7 միլիոն դրամ»,- նշել է Սողոմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։