«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը․ Ազիզ Ալեքբերլի
26 Փետրվարի 2026, 13:46
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը․ դա նրանց անօտարելի իրավունքն է։ Այս մասին, Report-ի հաղորդմամբ, հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին։
«Սա մեր հայրենակիցների պատմական իրավունքն է։ Այսօր ազատագրված ինքնիշխան տարածքներում իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Խոջալուն բարեկարգվում է։ Ղարաբաղում վերակառուցվում են հայերի կողմից ավերված գյուղերը, և տեղահանվածները 30 տարվա բաժանումից հետո վերադառնում են իրենց հայրենի հողերը։ Արևմտյան Ադրբեջանում մեր տներն ու հողերն են, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց նախնիների տարածքներ։ Մենք վստահ ենք դրանում»,- հայտարարել է նա։