Ստյոպա Երեմյանը՝ «Canada Open 2026» միջազգային մրցաշարի հաղթող

28 Փետրվարի 2026, 18:50

Սպորտ

Մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Ստյոպա Երեմյանը դարձել է հեղինակավոր «Canada Open 2026» թեքվոնդոյի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին գրել է sportaran.com-ը։

Ստյոպան հայտնի հայ թեքվոնդիստ Արմեն Երեմյանի որդին է։ Վերջինս 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն է և 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից, որտեղ զբաղեցրել է 5-րդ տեղը։ Շարունակելով ընտանիքի մարզական ավանդույթները՝ Ստյոպան մարզվում է հոր ղեկավարությամբ։

Ներկայումս Երեմյանը բնակվում է Կալիֆորնիայում, սակայն միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանը։ Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է նաև 2025 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։