Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հարձակման․ ԶԼՄ
02 Մարտի 2026, 11:45
Tasnim-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանատունը Քուվեյթում ենթարկվել է հարձակման։
«Ֆիքսվել է Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան շենքի գնդակոծության պահը, որից հետո բարձրացել են ծխի խիտ ամպեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Առաջին օրը զոհվել են Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։