Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը

02 Մարտի 2026, 13:30

Քաղաքականություն

Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը: Դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ դեսպանատունն անորոշ ժամկետով կասեցնում է իր աշխատանքը:

Ըստ հայտարարության՝ դադարեցվել է նաև մուտքի արտոնագրերի (վիզաների) փաստաթղթերի ընդունումը և պատրաստի փաստաթղթերի տրամադրումը: