Հայաստանը կրկին արծաթե մեդալ նվաճեց հրաձգության Եվրոպայի երևանյան առաջնությունում
02 Մարտի 2026, 16:50
Երևանում շարունակվում է գնդակային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցումային 3-րդ օրը Հայաստանը կրկին մեդալ նվաճեց շարժվող թիրախ մրցաձևում:
Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևի մեդալային պայքարում Հայաստանից ներկայացված էր երկու թիմ` Գոհար Հարությունյան-Գոռ Խաչատրյան, Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան:
Մեդալային եզրափակիչում Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն ուժերը չափեց Ուկրաինան ներկայացնող Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջեց 6:3 հաշվով` դառնալով արծաթե մեդալակիր:
Բրոնզի արժանացավ Ֆինլանդիան ներկայացնող զույգը` Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե:
Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանը։