Կարգալույծ հռչակված անձինք որևէ աշխարհիկ որոշմամբ չեն կարող վերականգնել քահանայական իշխանությունը․ Արագածոտնի թեմ
02 Մարտի 2026, 14:47
Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականներ հրապարակային հայտարարությամբ մերժել են Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի միջանկյալ որոշումները, որոնցով իրենց փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված երկու նախկին քահանաների:
Հոգևորականները շեշտում են, որ դատարանի որոշումները հակասում են եկեղեցական կանոնակարգին և Եկեղեցու ինքնակառավարման սահմանադրական սկզբունքին։
Նրանց խոսքով՝ կարգալույծ հռչակված անձինք աշխարհական են և որևէ աշխարհիկ որոշմամբ չեն կարող վերականգնել քահանայական իշխանությունը։
Հայտարարության հեղինակները որոշումները գնահատում են որպես անհամատեղելի իրենց ուխտի, խղճի և դավանանքի ազատության հետ և նշում, որ դրանց կատարումը «օբյեկտիվորեն անհնար է»։
Նրանք նաև ընդգծում են, որ չեն ենթարկվելու այնպիսի պարտադրանքների, որոնք դիտարկում են որպես միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։