Իսրայելի բանակը մտել է Հարավային Լիբանան

03 Մարտի 2026, 11:50

Քաղաքականություն

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մի քանի վերահսկողական դիրքեր է զբաղեցրել Լիբանանի սահմանային հատվածում՝ հյուսիսային ճակատում առաջնագծի պաշտպանությունն ուժեղացնելու շրջանակում։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններին զուգահեռ Իսրայելի զինծառայողները գործում են նաև Հարավային Լիբանանում և տեղակայված են սահմանի մերձակայքում գտնվող մի շարք դիրքերում՝ առաջնագծի պաշտպանության ուժեղացման հայեցակարգի շրջանակում», — ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում