ՀՀ քաղաքացիները Աբու Դաբիից ու Դուբայից անվճար կտեղափոխվեն Մասկատ՝ իրենց միջոցներով Երևան վերադառնալու համար
03 Մարտի 2026, 12:36
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կազմակերպում են ՀՀ քաղաքացիների՝ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան անվճար տեղափոխությունը՝ Մասկատ-Երևան չվերթով ՀՀ տեղափոխվելու համար։
«Այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն «Fly One» ընկերության կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։
Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։
Տեղափոխման ցանկություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/v9UNjFN34GxUy7zr6՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն:
Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝
Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։
Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։
Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-13 ժամ»,- ասվում է հայտարարությունում։