Արցախի խորհրդարանի իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը

07 Օգոստոսի 2023, 11:28

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջան, օրակարգում խորհրդարանի ղեկավարի ընտրության հարցն է։

Իշխող «Ազատ Հայրենիք» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրել ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանին։
Հանդիպմանը մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել հուլիսի 29-ին։