Թեհրանի հայկական թաղամասին հրթիռային հարված է հասցվել

11 Մարտի 2026, 12:29

Քաղաքականություն

Թեհրանի հայկական թաղամասին հրթիռային հարված է հասցվել։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։

Մաջիդիե հին հայկական թաղամասի բնակելի շենքերից մեկը ենթարկվել է ամերիկա-իսրայելական հարվածի։ Ըստ վերջին տվյալների՝ հարվածի հետևանքով զոհեր չկան, սակայն նշվում է, որ որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ։ Կան նաև չհաստատված տեղեկություններ վիրավոր երեխայի մասին։

Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից է, որը հայտնի է իր ակտիվ կյանքով և ենթակառուցվածքներով։ Թաղամասի ձևավորման և զարգացման գործում զգալի դեր են խաղացել իրանահայերը։