Փաշինյանը Եվրոպայում փորձում է «դաբրո» ստանալ ընտրախախտումների համար․ Տիգրան Քոչարյան

12 Մարտի 2026, 20:00

Քաղաքականություն

Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, Արցախի էջը փակելու փորձերին և Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։ Ըստ Քոչարյանի՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը թելադրված է դրսից և նպատակ ունի լեգիտիմացնել Հայաստանի զիջումները։ «Նորություն չէ, որ նոր Սահմանադրությունն ավելի շատ լինելու է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրություն։ Այն Ալիևի և Էրդողանի ցուցումով ու իրենց մշակված օրենքով է պարտադրվելու հայ ժողովրդին»,- նշել է նա: Քոչարյանի խոսքով՝ առաջիկա հանրաքվեն լինելու է ոչ թե իրավական, այլ գոյաբանական ընտրություն. հայ մարդը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է ապրել ինքնիշխան Հայաստանում, թե՞ ադրբեջանական ինչ-որ մի խամաճիկ երկրում։