Սպերցյանն արդեն հասունացել է լավ առաջնությունում խաղալու համար․ Մինասյան

12 Մայիսի 2023, 12:14

Հայեր | Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ ժամանակն է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի եվրոպական թոփ առաջնություններից մեկը, գրում է ArmSport.am-ը։ 

«Սպերցյանն արդեն բավականաչափ հասունացել է լավ առաջնությունում խաղալու համար։ Կարծում եմ՝ նա կարող է խաղալ Իսպանիայում, այս մրցաշարը համապատասխանում է նրա ոճին։ Հիմա երկու շատ ուժեղ լիգաներ կան՝ անգլիական ու իտալական, նրանք այս պահին թոփ-5 առաջնություններում առաջ են մնացածներից։

Էդուարդին պետք է խաղալ, իսկ Իսպանիայում նա ավելի շատ հնարավորություններ կունենա դրա համար։ Այնտեղից կարելի է սկսել: Եթե Մխիթարյանին նայեք, ապա աստիճանաբար խաղալով հասավ «Շախտյոր», «Բորուսիա Դորտմունդ»․․: Պետք է գնալ նույն ճանապարհով»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։ 

Հիմա եթերում