Սամվել Տերտերյանն ու Արամայիս Հարությունյանը կգոտեմարտեն ոսկե, իսկ Սամվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալի համար
14 Մարտի 2026, 12:30
Սերբիայում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականից Զրենյասնինի մրցագորգ մտած հինգ ըմբիշներից երկուսը պարտության են մատնել բոլոր մրցակիցներին և վաղը երեկոյան կգոտեմարտեն ոսկե, իսկ մեկը՝ բրոնզե մեդալի համար։
77 կգ քաշային կարգում Սամվել Տերտերյանը հաջորդաբար հաղթել է հունգարացուն, ուկրաինացուն, մոլդովացուն և եզրափակչում հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորևին։

Արամայիս Հարությունյանը՝ 130 կգ քաշային կարգ, որակավորման փուլում պայքարից դուրս է թողել Ավստրիայի ներկայացուցչին, այնուհետև առավելության է հասել ռուսաստանցի Ալեքսանդր Մելեխովի նկատմամբ, ապա կիսաեզրափակչում հաղթել է ուկրաինացուն ու ոսկու համար գոտեմարտելու է Լասլո Բարաբոսի (Հունգարիա) հետ։