Հայ դիզայներները կմասնակցեն «Pop-Up Shop» մարկետին

14 Մարտի 2026, 18:17

Մշակույթ

Հայկական բրենդները մարտի 14-19-ը կներկայացվեն Մոսկվայի նորաձևության շաբաթվա շրջանակում կազմակերպվող «Pop-Up Shop»-ին։

Հայաստանի Նորաձևության պալատի հետ համագործակցությամբ՝ կենտրոնական ցուցահանդեսային «Մանեժ» սրահում իրենց հավաքածուները գնորդների, մեդիայի և ոլորտի մասնագետներին կներկայացնեն «Dajeli» և «The Wave» բրենդները։

Մարկետում ընդհանուր առմամբ կներկայացվի շուրջ 200 բրենդ՝ Ռուսաստանի տարբեր շրջաններից և արտերկրից։