Հայաստանը 135 մլն եվրո կներգրավի՝ իր էներգահամակարգը Վրաստանի էներգահամակարգին միացնելու համար

Հայաստանը 120 մլն եվրո վարկ կստանա գերմանական KfW զարգացման բանկից, ինչպես նաև 15 մլն եվրո դրամաշնորհ՝ երկրի էներգահամակարգը Վրաստանի էներգահամակարգին միացնելու նպատակով։

ՀՀ կառավարությունը համապատասխան համաձայնագրի ստորագրումը հավանություն է տվել մարտի 12-ի նիստում։

Ծրագիրը նախատեսում է բարձրավոլտ փոխակերպիչ ենթակայանի կառուցում Այրումում և նոր էլեկտրահաղորդման գծերի անցկացում։ Դա հնարավորություն կտա երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 200 ՄՎտ-ից հասցնել 350 ՄՎտ-ի, իսկ հետագայում՝ մինչև 1050 ՄՎտ։

Միացումը կիրականացվի Վրաստանի «Մարնեուլ» ենթակայանից և Հայաստանի «Դդմաշեն» ենթակայանից։