Հայաստանը վրացական ալկոհոլի գլխավոր գնորդների ցանկում է
14 Մարտի 2026, 23:10
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2026 թվականի փետրվարին Հայաստանը, Ուկրաինան և Ռուսաստանը դարձել են վրացական ալկոհոլի հիմնական գնորդները։
Այս ժամանակահատվածում Վրաստանն արտահանել է 38 մլն դոլարի ալկոհոլային խմիչք, ինչը 22 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայաստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից բացի վրացական ալկոհոլ են գնում նաև Չինաստանը, ԱՄՆ-ը, Ղազախստանը, Բելառուսը և այլ երկրներ: