From USA with love. Ինչպե՞ս է IRI-ն փրկում իշխանությանը. «Ուշադրությունից դուրս»
15 Մարտի 2026, 15:00
Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24%-ը: «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն ունեն ընդամենը 3-ական տոկոս վստահություն։ Քաղաքագետները, սակայն, թերահավատորեն են մոտենում այս թվերին։ Նրանց կարծիքով՝ եթե անգամ իշխանության վարկանիշն իրական է, ապա ընդդիմության ձայները ներկայացված են իրականից խիստ ցածր։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ կապված IRI կազմակերպությունն այս հարցմամբ ոչ այնքան իշխանության վստահությունն է փորձել ցույց տալ, որքան ընդդիմությանն է ներկայացրել թույլ դիրքերում։ Ավելին՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, IRI-ն մինչև թվերի հրապարակումը հայտնվել է բարդ կացության մեջ։ Հարցումների ընթացքում պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է ցածր մնալ՝ չնայած ակտիվ քարոզչությանը։ Թեև վարչապետը Գյումրիում հայտարարել էր, թե ձգտում են ստանալ ձայների 65%-ը, փորձագետները պնդում են՝ չկա որևէ հարցում, որի արդյունքներով իշխանությունը կկարողանա խորհրդարանում մեծամասնություն ձևավորել։