Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել շախմատի միջազգային մրցաշարի երկու խաղափուլերում

19 Մարտի 2026, 18:35

Սպորտ

2026 թվականի մարտի 17-ից 26-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով:

Հայաստանից մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով հաղթանակ է տարել առաջին երկու խաղափուլերում։

Հիմա եթերում