«Մասթերս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը
21 Մարտի 2026, 14:30
Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով մեկնարկել է «Մասթերս» շարքի Miami Open մրցաշարում։
Հայ թենիսիստը պայքարը սկսել է երկրորդ շրջանից և 6:3, 6:3 հաշվով առավելության հասել աշխարհի 89-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ և 14 րոպե։
Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 151-րդ ռակետ, իսպանացի Մարտին Լանդալուս-Լակամբրան։