Բաքվում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ կա առնվազն 80 դեպք, որ հայերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ըստ նրա՝ ճիշտ չէ, երբ հայկական կողմը Ադրբեջանի տված տվյալների վրա է հայտարարում, որ այս պահին գերության մեջ է 33 մարդ
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ ասել է, թե 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։