ԱՄՆ-ն և Իրանը քննարկել են մարտական գործողությունների դադարեցումը․ Թրամփ

23 Մարտի 2026, 15:40

Քաղաքականություն

Վաշինգտոնը և Թեհրանը վերջին երկու օրվա ընթացքում կառուցողական բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների դադարեցման շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր միջև մարտական գործողությունների ամբողջական և վերջնական դադարեցման շուրջ»,-գրել է նա Truth Social-ում: