Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կբացեն գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագիրը

25 Մարտի 2026, 11:50

Սպորտ

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինն այսօր՝ մարտի 25-ին, ելույթ կունենան Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2026թ․ գեղասահքի Աշխարհի առաջնության կարճ ծրագրում:

Զույգը հանդես կգա առաջին համարի ներքո: Նրանց հետ միասին մեկնարկային խմբում հանդես կգան Ավստրիայի և Չեխիայի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ, հանդես կգա 21 զույգ, իսկ կամավոր ծրագրի փուլ կանցնեն լավագույն 20-ը: