Արշակ Սրբազանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը
25 Մարտի 2026, 17:14
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստն էր ընթանում։
Դատարանը բավարարել է փաստաբանների՝ նիստը նախագահող դատավոր Գևորգ Մանուկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Ավելի վաղ Արշակ սրբազանի պաշտպանական թիմը դատավորին հորդորել էր բացարկ հայտնել՝ հաշվի առնելով, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի քննչական մարմինների ծառայողների հետ, որոնք ներգրավված են գործում։