Ռախմանին-Ակոպովա զույգը գեղասահքի 2026թ. աշխարհի առաջնության կարճ ծրագրի լավագույն տասնյակում է

26 Մարտի 2026, 10:30

Սպորտ

Մարտի 25-ին Պրահայում մեկնարկել է 2026 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Առաջին մրցումային օրը կայացել են կանանց և զույգերի կարճ ծրագրերը։

Զույգերի մրցումներում Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։ Զույգը ներկայացրել է նույն կարճ ծրագիրը՝ Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, որով ավելի վաղ հանդես էր եկել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում։

Իրենց ելույթի համար գեղասահորդները ստացել են 67.12 միավոր՝ գերազանցելով Օլիմպիական խաղերում գրանցած անձնական արդյունքը (66.27)։

Ընդհանուր առմամբ կարճ ծրագրին մասնակցել է 21 զույգ, որոնցից 20-ը անցել են ազատ ծրագիր։ Ակոպովան և Ռախմանինը զբաղեցրել են 8-րդ տեղը՝ վստահորեն մտնելով լավագույն տասնյակ։