Վոլոդյա Մնացականյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի ոսկե մեդալակիր

26 Մարտի 2026, 20:40

Սպորտ

Սամարայում ավարտվել է բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը։ Մինչև 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Նոգինսկում բնակվող մարզիկ Վոլոդյա Մնացականյանը։

Մրցումները անցկացվել են երկրի ութ ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ։ Գավաթի հաղթողները ստացել են առաջիկա միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունք՝ World Boxingի հովանու ներքո։