ԵԱՏՄ-ն ցանկանում է, որ Հայաստանն ավելի ակտիվ մասնակցի միության մյուս երկրների հետ համագործակցությանը. Օվերչուկ

ԵԱՏՄ-ն ցանկանում է, որ Հայաստանն ու Ղրղզստանն ավելի ակտիվ մասնակցություն ունենան տնտեսական միության մյուս երկրների հետ համագործակցությանը: Այս մասին Ղազախստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նա հավելել է, որ միավորման շրջանակում իրականացվում են բազմաթիվ տարբեր նախագծեր, և ԵԱՏՄ-ն շահագրգռված է, որ այդ երկրների տնտեսություններն օգուտներ քաղեն այլ գործընկերների հետ համագործակցությունից:

Հիմա եթերում