Հայաստանը ճանապարհորդներին առաջարկում է պատմության և արդիականության եզակի համադրություն․ ԶԼՄ

30 Մարտի 2026, 10:00

Հայեր

Euronews.com-ը լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ հիշեցնելով, որ 113 երկրների քաղաքացիներ կարող են այցելել երկիր առանց վիզայի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

«Միջնադարյան վանքերով և համարձակ մայրաքաղաքային ճարտարապետությամբ երկիրը հաճախ աննկատ է մնում, թեև այն գտնվում է Եվրոպայի բազմաթիվ երկրներից ընդամենը մի քանի ժամ թռիչքի հեռավորության վրա», — գրում է հեղինակավոր լրատվամիջոցը։

Հոդվածում առանձնահատուկ ընդգծվում են զբոսաշրջային ուղղությունները՝ հետիոտնային արահետներ, որոնք տանում են դեպի Արագած լեռ և Աժդահակ լեռ, Դիլիջանի ազգային պարկը և Սևանա լիճը, Հաղպատ վանքն ու Սանահին վանքը, Խոր Վիրապն ու Գեղարդ վանքը, ինչպես նաև Մատենադարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Վերնիսաժը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։

Հիմա եթերում