Չինաստանը կրկնապատկել է ներդրումների ծավալները Հարավային Կովկասի երկրներում․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկի զեկույցի համաձայն՝ Չինաստանը ակտիվացնում է ներդրումային համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։

2025 թվականին տարածաշրջանի երկրներում Չինաստանի կուտակված ներդրումների ծավալը հասել է 690 միլիոն դոլարի, ինչը 2.4 անգամ գերազանցում է 2016 թվականի մակարդակը։ Վերջին երկու տարիներին ներդրումային ակտիվությունն աճել է մոտ 10%-ով։

Հայաստանում առայժմ գրանցվել է մեկ նախագիծ՝ հանքային ջրի արտադրության գործարանի կառուցում։

Նշվում է, որ Ադրբեջանը (405 մլն դոլար) և Վրաստանը (280 մլն դոլար) հանդիսանում են չինական ներդրումների խոշորագույն ստացողները՝ ապահովելով տարածաշրջանի ընդհանուր ներդրումային պորտֆելի 99%-ը։